211652_close_icon
views-count1880 դիտում article-date 20:02 07-12-2019

Լա Լիգա. Ռեալը հաղթեց Էսպանյոլին

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Էսպանյոլին»: «Արքյական» ակումբը հաղթանակ է տարել 2:0 հաշվով: Առաջին խասակեսում` 37-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պաշտպան Ռաֆաել Վարանը: Երկրորդ խաղակեսում մադրիդցիների կազմում հերթական անգամ աչքի ընկավ Բենզեման` ձևակերպելով խաղի վերջնահաշիվը: Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակեց 34 միավոր և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Էսպանյոլը» 9 միավորով 19-րդ տեղում է:

Նմանատիպ նյութեր