Իսպանիա. «Բարսելոնան» ջախջախեց «Էսպանյոլին», «Ռեալը» շրջանցեց սենսացիոն պարտություն կրած «Ատլետիկոյին». տեսանյութ
Իսպանիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»: Շատերն էին ակնկալում, որ «Էսպանյոլը» ամեն ինչ կանի «Բարսելոնայից» միավորներ խլելու համար, սակայն կատալոնացիները ոչ մի շանս չթողեցին:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, որը իր գոլերի քանակը հասցրեց 37-ի և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը:
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ` 3:2: Այստեղ էլ դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Արքայական ակումբը 87 միավորով բարձրացավ 2-րդ տեղ. քանի որ մադրիդյան մյուս ակումբը`«Ատլետիկոն», սենսացիոն պարտություն կրեց մրցաշարի անհուսալի ետնապահ «Լևանտեից»` 1:2: Ընդ որում, «Լևանտեն» հաղթական գոլը խփեց վերջին րոպեին: Այժմ «Ատլետիկոն» 85 միավորով 3-րդ տեղում է:
[b]Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր
[/b]
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 5:0
Լիոնել Մեսի, 8, Լուիս Սուարես, 52, 61, Ռաֆինյա, 74, Նեյմար, 83
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 3:1
Կրիշտիանու Ռոնալդու, 26, 59, Քարիմ Բենզեմա, 42 - Ռոդրիգո, 55, Գոմեշ, 81
«Լևանտե» - «Ատլետիկո»՝ 2:1
Վիկտոր Կասադեսուս, 30, Ջուզեպե Ռոսի, 90 - Ֆերնանդո Տորես, 2