Չեմպիոնների լիգա. «Ռեալը» հաղթեց տիտանների ճակատամարտում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիական ՊՍԺ-ին:
Լարված և գոլային պահերով հարուստ այս խաղում վճռորոշ եղավ «Ռեալի» պաշտպան Նաչոյի հարվածը: Ընդ որում, Նաչոն գոլից ընդամենը երկու րոպե առաջ էր փոխարինել վնասվածք ստացած Մարսելոյին:
Խմբի մյուս խաղում ուկրաինական «Շախտյորը» իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում՝ 4:0 հաշվով ջախջախելով շվեդական «Մալմյոյին»:
Այս տուրից հետո «Ռեալը» վաստակեց 10 միավոր, ՊՍԺ-ն ունի 7, «Շախտյորն» ու «Մալմյոն»՝ 3-ական միավոր:
Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր
[b]
A խումբ[/b]
«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:0
Նաչո, 35
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Մալմյո» (Շվեդիա)` 4:0
Ալեքսանդր Գլադկի, 29, Դարիո Սրնա, 48 (11մ), Էդուարդո, 55, Ալեքս Տեյշեյրա, 73