211652_close_icon
views-count5079 դիտում article-date 01:33 01-02-2016

Իսպանիա. «Ռեալը» ջախջախեց «Էսպանյոլին», Ռոնալդուն` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»: Այս թիմերի միջև առաջին խաղաշրջանի հանդիպումը Բարսելոնայում նշանավորվեց նրանով, որ «Ռեալը» «Էսպանյոլին» հաղթեց 6:0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձավ 5 գոլի հեղինակ: Պատկերը զարմանալիորեն նույնությամբ կրկնվեց այս անգամ, միայն այն տարբերությամբ, որ Ռոնալդուն 3 գոլի հեղինակ դարձավ: Եվս երկու գոլ սեփական դարպասը խփեցին «Էսպանյոլի» ֆուտբոլիստները: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 47 միավորով և ընդամենը մեկ միավոր է զիջում 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկոյին»: Առաջատարը «Բարսելոնան» է, որն ունի 51 միավոր: [b]Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր [/b]«Ռեալ» - «Էսպանյոլ»՝ 6:0 Կարիմ Բենզեմա, 7, Կրիշտիանու Ռոնալդու, 12 (11մ), 45, 82, Պապա Կուլի Դիոպ, 16 (ինքնագոլ), Օսկար Դուարտե, 87 (ինքնագոլ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր