211652_close_icon
views-count1569 դիտում article-date 22:07 05-12-2019

Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Դեկտեմբերի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալիկբեկ Ջեկշենկուլովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Շավարշ Քոչարյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ վերջինս իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ու նորանշանակ դեսպանը քննարկեցին հայ-ղրղզական բազմակողմ և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում կողմերն ընդգծեցին միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր