211652_close_icon
views-count1489 դիտում article-date 22:43 17-10-2019

Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck Luwita)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործում: Զամբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է հնարավորինս ակտիվացնել Հայաստանի և Զամբիայի միջև հարաբերությունները։ Կողմերը պայմանավորվեցին ջանքեր գործադրել՝ խթանելու երկկողմ հարաբերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության, հանքարդյունաբերության, ոսկերչության և այլ ոլորտներում:

Նմանատիպ նյութեր