47367 դիտում
19:37 05-12-2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/19/1140885/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նա ազգային անվանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես կասկածյալ։
2018 թվականին ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)