211652_close_icon
views-count91374 դիտում article-date 14:24 06-02-2020

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության բարձրագույն սպայակազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանն ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վահան Մաթևոսյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նմանատիպ նյութեր