211652_close_icon
views-count54369 դիտում article-date 22:34 16-12-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով կադրային նշանակումեր են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում. Գյումրիում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Հարություն Հարությունյանը։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար է նշանակվել Լյուդվիգ Ղանդիլյանը։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Վրույր Գաբրիելյանը, ով մինչ այդ աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար և օրեր առաջ էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար։

Նմանատիպ նյութեր