211652_close_icon
views-count71460 դիտում article-date 16:10 03-12-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 30–ամյա վարորդը Ford Transit–ով բախվել է վրացական համարանիշներով Iveco բեռնատարին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Հայանիստ-Արգավանդ ավտոճանապարհի Հայանիստ գյուղի վերջնամասում Երևանի բնակիչ, 30-ամյա Սեդրակ Խ.-ն իր վարած Ford Transit մակնիշի 35 FG 521 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Iveco մակնիշի FF 943 վրացական համարանիշի կցորդիչով բեռնատարին: Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Սեդրակ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Iveco մակնիշի ավտոմեքենան պատկանում է Վրաստանի քաղաքացի, 54-ամյա Գենադի Պ.-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր