26820 դիտում
11:35 09-11-2023
Երևանում բախվել են ռուսական համարանիշներով Ford Transit ուղևորատարն ու Opel-ը. Ford Transit-ում եղել մոտ 20 ուղևորներ. hայտնաբերվել են արնանման հետքեր. ըստ հավաքվածների՝ Transit-ը անօրինական է շահագործվում. ՖՈՈՏՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի հարևանությամբ բախվել են ռուսական համարանիշներով մարդատար Ford Transit-ն ու Opel մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Ford Transit-ում եղել են մոտ 20 ուղևորներ, ովքեր հրաժարավել են բժշկական օգնությունից, այն դեպքում, երբ դեպքի վայր էին ժամանել շտապօգնության բժիշկները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Ոսկանյանն ու Սուրեն Իշխանյանը:
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակ, որտեղից ժամանել են պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ասում էին, որ Ford Transit-ի մեջ եղել են ուղևորներ, ովքեր մեկնում էին Սևան, իսկ այն շահագործվում է Սևանում հայտնի Արա Սմբատյանի կողմից Սևան- Երևան երթուղու մեջ և Ford Transit-ը շահագործվում է այդ գծի մեջ անօրինական ճանապարհով: Այս տեղեկությունը պետք է պարզվի, հակառակ դեպքում հարց է առաջանում, եթե այդպես է, ինչու է ռուսական համարանիշնեով ավտոմեքենան առանց փաստաթղթերի ուղևորափոխադրում կատարում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+