211652_close_icon
views-count7766 դիտում article-date 23:19 30-11-2019

Ռուսաստանում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, Tert.am

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական եկեղեցու տարածքում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/11/30/memorial-board/3153177?fbclid=IwAR2rUgOTdqONj5oyyTaXqMrUlonlAOGGkrFxGjsaZIKyDYdxTqkpTxiZGSg]Tert.am[/url]-ը: Հուշատախտակի ապամոնտաժման մասին վկայում է փաստաթուղթը, որը հայտնվել է Южная служба новостей պարբերականի ձեռքի տակ: Փաստաթղթում գրված է, որ հայկական եկեղեցու վերակացուն, ի պատասխան Արմավիրի փոխքաղաքապետի նամակին, տեղեկացնում է իրականացված ապամոնտաժման մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր Նժդեհի հուշատախտակը: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ա. Վինոգրադովի գործողությունները դիտարկում են որպես վանդալիզմի դրսևորում Հայ առաքելական եկեղեցու տարածքում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին: «Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել միջազգային լարվածության»,- ասված էր հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր