211652_close_icon
views-count5693 դիտում article-date 10:31 03-06-2016

Գարեգին Նժդեհի արձանի բացմանը Նժդեհի անմիջական ժառանգորդները անհարգալից վերաբերմունքի են արժանացել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը հրապարակել է քաղաքապետին ուղղված բաց նամակ. «Հարգելի Տարոն Մարգարյան, մայիսի 28-ին Մեծն Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեզ՝ Նժդեհի միակ դստեր՝ Լիլիայի երկու դուստրերի ընտանիքների մտերիմներին ու ճանաչողներին հակասական զգացումներ համակեցին։ Մի կողմից մեծ հուզմունք՝ երկար սպասված հուշարձանի բացման առիթով, մյուս կողմից թախիծ ու զայրույթ՝ Գարեգին Նժդեհի անմիջական ժառանգորդների նկատմամբ միջոցառման կազմակերպիչների անհարգալից և անփույթ վերաբերմունքի պատճառով։ Նրանք ներկայացրին Գարեգին Նժդեհի քրոջ թոռանը՝ Արմեն Բաբայանին, իբրև Մեծ մտածողի և զորավարի ծոռ և նրան պատվի արժանացրին Ձեզ հետ միասին բացելու Նժդեհի հուշարձանը։ Մինչդեռ, արարողությանը ներկա էին Նժդեհի միակ թոռնուհիները՝ Գոհար և ԷսՖիր Տրդատյանները, ԷսՖիրի որդին՝ Նժդեհի միակ տղա ծոռ Գարեգին Չիչյանն ու իր էույր Թերեզան, ինչպես նաև Պավել Անանյանը՝ Գոհարի ամուսինը։ Տեղին է նշել, որ հենց Պավել Անանյանին դեռևս դժվարին խորհրդային տարիներին հաջողվեց փնտրել և գտնել Նժդեհի գերեզմանը Վլադիմիրում ու մասունքները գաղտնի բերել Հայաստան։ Հարց է առաջանում, մի՞թե այս միջոցառման կազմակերպիչները չգիտեին նրանց գոյության մասին և թյուրիմացության մեջ գցեցին շատերին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Չէ՞ որ սուրբ նահատակ Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման մասին լուրը բոլոր հայկական հայրենասիրական ուժերի ուշադրության կենտրոնում Էր և հուզեց նաև սփյուռքահայերին։ Իսկ Նժդեհի անմիջական միակ տղա ծոռը՝ Գարեգին Չիչյանը համեստորեն, իր մտերիմների և ընկերների հետ կանգնած էր հենց հուշարձանի մոտ։ Փաստորեն, այդ միջոցառման կազմակերպիչներն իրենց պարտականություններն անհրաժեշտ պատասխանատվությամբ չէին իրականացրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր