211652_close_icon
views-count1147 դիտում article-date 13:39 11-12-2023

Դեկտեմբերի 12-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 05:00-ն, կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի հրապարակ հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր