211652_close_icon
views-count20253 դիտում article-date 17:48 26-11-2019

Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է «գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի». ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի իրավաբանի տունը թալանել է սեփական քույրը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 11։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իր բնակարան և այնտեղից գողացել 300 հազար դրամ, 10 հազար ռուբլի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված պաշտոնյայի տուն են մեկնել տարածքի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը և տարածքի քննչական բաժնի քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ գողությունը կատարել է տուժածի՝ 25-ամյա Վոլոդյա Ս-ի 20-ամյա քույրը։ Վերջինս ոստիկանների և քննիչների փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը և հայտնել, որ գումարի մի մասը ծախսել է անձնական կարիքների համար։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր