211652_close_icon
views-count43535 դիտում article-date 21:53 25-11-2019

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու կախված դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 205 Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը, ովքեր ընթերակաների և ոստիկանության ծառայողների ներկայությամբ բացելով դուռը՝ մուտքի մոտ գազի խողովակից հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կախված դի։ Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված շենքի բնակիչ՝ 49-ամյա Սիմոն Զ-ն էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր