211652_close_icon
views-count66926 դիտում article-date 14:05 17-02-2019

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ազգականը մի քանի օր է՝ չի արձագանքում դռան ու հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե՝ 16 թաղամասի 33 շենք, են ժամանել թիվ 7 հրջեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին: Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիով խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արամ Այվազյանի և համայնքային ոստիկաններ Արամ Ենգիբարյանի, Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վարում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Քալաշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր