211652_close_icon
views-count52584 դիտում article-date 11:53 22-11-2019

Խոշոր չափի գողություն՝ Սյունիքի մարզում. ԱՁ տնօրենի տնից հափշտակել են չհրկիզվող պահարանը, որում եղել է 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 21-ին, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել է, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սուրենյանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մանուչարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 20-ի ժամը 14։00-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Քաջարան քաղաքի 1-ին շենքի նշված բնակարանի դռան փականները հարմարեցված բանալիներով բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակից գողացել մետաղյա չհրկիզվող պահարանը։ Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին բնակարանտիրոջ հարազատները հայտնել են, գողացված չհրկիզվող պահարանում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 35 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա, թանկարժեք զարդեր։ Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանվածը Քաջարանում հայտնի ԱՁ-ի տնօրեն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր