51707 դիտում
12:14 23-12-2019
Հերթական խոշոր չափի գողության դեպքը Սյունիքի մարզում. զոդող սարքով կտրել են չհրկիզվող պահարանն ու հափշտակել 50 հազար դոլար, 2 մլն դրամ, ոսկյա ու արծաթյա զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Կապանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գասպարյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գործարանային փողոցի թիվ 4 հասցեում գտնվող իր գրասենյակի պատուհանի ճաղավանդակը կոտրել են, մտել ներս և կատարել գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը 2-րդ հարկում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանի դուռը զոդող սարքով կտրել են և այնտեղից հափշտակել մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն դրամ, ոսկյա և արծաթյա թանկարժեք զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ պոկել տարել են գրասենյակի տեսաձայնագրող սարքը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Գասպարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Արմեն» ՍՊԸ-ի տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)