48775 դիտում
10:38 25-11-2019
Սյունիքի մարզում ձերբակալվել է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրենը, ով գողացել էր անհատ ձեռներեցի չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար և ոսկյա թանկարժեք զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղյա չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 25 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա թանկարժեք զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը ոչ միայն խոստովանել է կատարած հանցանքը, այլ նաև հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը, ով աշխատում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/22/1141157/?fbclid=IwAR0zxz6gMhgfXkVQ_kbrT4qI1dBm_aMnP5pU1k7czIDwih2vWLxYXYdndF8]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել էր քրեական գործ։
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել էր, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։
Նշված հասցե էին ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սուրենյանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մանուչարյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նոյեմբերի 20-ի ժամը 14։00-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Քաջարան քաղաքի 1-ին շենքի նշված բնակարանի դռան փականները հարմարեցված բանալիներով բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակից գողացել մետաղյա չհրկիզվող պահարանը։
Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին բնակարանտիրոջ հարազատները հայտնել էին, գողացված չհրկիզվող պահարանում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 35 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա, թանկարժեք զարդեր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)