211652_close_icon
views-count19799 դիտում article-date 22:27 17-11-2019

30 հատ արծաթափայլ եղևնիների գողություն Կոտայքի մարզում. տուժածը բնապահպանության նախարարության պաշտոնյա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արծաթափայլ եղևնիների գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Ջրվեժ գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք նոյեմբերի 15-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ցանկապատից մուտք են գործել իր տան բակ և այնտեղից գողացել մոտ 30 հատ արծաթափայլ եղևնի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» Պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետ գլխավոր մասնագետ և գողացած եղևինիների արժեքը կազմում է մոտ կես միլիոն դրամ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր