211652_close_icon
views-count79053 դիտում article-date 22:47 09-01-2022

Արտառոց դեպք Երևանում․ Նոր Նորքում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի պահպանություն» հասարակական, ոչ առևտրային կազմակերպությունից ստացված գրության փաստով։ 

Գրությամբ տեղեկացվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր