Հայաստանի հավաքականը ժամանեց Պալերմո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է իտալական Պալերմո քաղաք, որտեղ կկայանա ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացրելէ մեր հավաքականի մեկնումը Երևանից և ժամանումը Պալերմո:
Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։