«Պալերմո»-ի կիսապաշտպանը կարող է համալրել «Բորուսիա»-ի շարքերը
«Պալերմո»-ի 30-ամյա կիսապաշտպան Լուկա Ռիգոնին, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում, կարողացել է սևեռել Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրությունը:
Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Ռիգոնիին ձեռք բերելու համար «Բորուսիա»-ին հարկ կլինի պայքարել «Կիևո»-ի, «Տորինո»-ի և «Սամպդորիա»-ի հետ:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռիգոնին անցկացրել է 15 խաղ և խփել է 4 գոլ: