«Ռոմա»-«Պալերմո». Սպալետին Ֆրանչեսկո Տոտիին հեռացրել է կազմից և տուն ուղարկել
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին թիմի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին հեռացրել է թիմի կազմից` այսօր «Պալերմոյի» հետ կայանալիք հանդիպմանը:
56-ամյա մարզիչը խիստ դժգոհ է մնացել երեկ 39-ամյա խաղացողի հարցազրույցից, որը դժգոհել էր, որ իրեն դուրս են թողնում հիմնական կազմից: Սպալետին Տոտիին ասել է, որ հերթական խաղում նրա հետ որևէ հույս չի կապում:
Դրանից հետո Տոտին հավաքել է իրերը, հրաժեշտ տվել թիմակիցներին և տուն գնացել: