211652_close_icon
views-count10544 դիտում article-date 23:31 08-11-2019

Օզիլի և Կոլաշինացի վրա հարձակված կողոպտիչը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» խաղացողներ Մեսութ Օզիլի և Սեադ Կոլաշինացի վրա հարձակում գործած անձը՝ Էշլի Սմիթը, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Հանցագործը դատարանում խոստովանել է, որ հուլիսի 25-ին փորձել է գողանալ խաղացողների ժամացույցները: Դատավոր Յան Բորնը այսօր կայացած դատական նիստի ժամանակ Սմիթին բնութագրել է որպես պրոֆեսիոնալ ռեցիդիվիստ, որը լավ հայտնի է ոստիկանությանը: Արդյունքում 30-ամյա Սմիթին 10 տարի տվեցին: Հարձակում գործած երկրորդ անձի՝ Ջորդան Նորտովերի նկատմամբ դատը ավելի ուշ կկայանա: Օզիլն ու Կոլաշինացը այս տարի ներքաշվել էին Լոնդոնի երկու հանցախմբերի հակամարտության մեջ և անվտանգության նկատառումներից ելնելով բաց թողել ԱՊԼ-ի 1-ին տուրում «Նյուքասլի» հետ հանդիպումը (1:0):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր