Ստերլինգի վրա հարձակված խուլիգանը դատապարտվեց 3,5 ամսվա ազատարկման
Անգլիայում դատարանը 3,5 ամսվա ազատազրկման է դատապարտել 29-ամյա Կարլ Անդերսոնին: Վերջինս մեղավոր է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի դեմ հարձակման մեջ: Միջադեպը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ:
Ֆուտոլիստը հարձակման էր ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայի մոտ: Անդերսոնի շարժառիթը ռասայական ատելությունն է եղել:
Բացի ազատազրկումից, խուլիգանը որպես փոխհատուցում կվճարի 100 ֆունտ: