211652_close_icon
views-count1328 դիտում article-date 10:15 05-11-2019

Սարհատ Պետրոսյանն ի՞նչ էր անում կոռուպցիայի «դեմն առնելու» համար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Թեև Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում պնդում էր, թե հոգնել է կոռումպացված թայֆայականությունից, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնավարման ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել կոռուպցիայի ու անօրինականության «դեմն առնելու» համար։ «Ապօրինի ձևով մարդկանց ձեռքից վերցված, կարելի է ասել, բռնի ուժով խլված հողերի հարցով մեծ թվով քաղաքացիներ են դիմել Կադաստրի կոմիտե, հանդիպել անձամբ Սարհատ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս որևէ կերպ այդ մարդկանց հարցին ընթացք ու լուծում չի տվել: Ջանք չի գործադրել, որ կադաստրային քարտեզում և կեղծված փաստաթղթերում ինչ-որ բան փոխվի»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Անհասկանալի է, թե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ ինչ հիմքով է աշխատանքից ազատվել կոմիտեի վերահսկողության վարչության պետը, որ բարեխիղճ ու սրտացավ աշխատողի վարկանիշ ուներ։ «Վարչության պետին աշխատանքից ազատելու իրական պատճառը մինչ այս պահն էլ անհասկանալի է բոլորին, բայց այն, որ նա օգնում էր բոլոր քաղաքացիներին ու ճշգրիտ փաստաթղթեր տրամադրում, փաստ է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր