211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դուռը․ կան բերման ենթարկված և ոստիկանություն ներկայացված անչափահասներ

views-count4240 դիտում article-date 12:04 04-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ 4 երիտասարդ անձինք կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մարզահամերգային համալիրի մոտից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին է բերվել Երևանի բնակիչ 18-ամյա Սարգիս Ա․-ն,  իսկ 16-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Ս․-ն և 15-ամյա Ա․ Ա․-ն ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված գույքի սեփականատերը հանդիսանում է 70-ամյա Եղիշե Պ․-ն, ում պատճառվել է մոտ 150 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր