211652_close_icon
views-count37896 դիտում article-date 20:12 22-10-2015

Աշտարակի խճուղի թիվ 55 հասցեի ողջ տարածքում 3 օր է՝ կոյուղաջրերը «գրոհել» են, իսկ Աջափնյակ վարչական շրջանի կոմունալի պետն էլ ասում է. «Դե, մենք անզոր ենք դեմն առնելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Աշտարակի խճուղի թիվ 55 հասցեի տարածքը ողողված է կոյուղաջրերով: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում գետնի տակից հավանաբար վթարված կոյուղահեռացման խողովակներից կեղտաջրերը թափվում են դուրս ու ողջ տարածքը լցնում գարշահոտությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր նաև հանապազօրյա հաց են վաստակում նշված հատվածում, ասում էին. «Երեք օր է՝ ահազանգել ենք պատկան մարմիններին, սակայն մեկը մեկի վրա է գցում: Լրիվ կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմությունն է: Եթե այսպես շարունակվի և բարձիթողի մատնվի դա, ապա խոլերա կտիրի նշված հատվածում և կարելի է հայտարարել համաճարակ»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և քարոզչության վարչություն, որոնց միջամտության արդյունքում ժամանել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ով նախ՝ զարմացավ, որ քաղաքացիները դեպքի մասին չեն տեղեկացրել իրենց, որից հետո նրա ցուցումով ժամանեց կոմունալ բաժնի պետը, ով, սակայն, ասում էր, թե՝ երեկ եմ իմացել վթարի մասին, սակայն մենք անզոր ենք դա լուծել: Այդ խնդիրը պետք է լուծի պատկան մարմինը, բայց նա կոնկրետ չասաց, թե որ մարմինը: Իսկ մի քանի հոգի էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ տարածքը պատկանում է Կոտայքի մարզպետարանին և այդ խնդիրը պետք է լուծեն նշված մարզպետարանի պատասխանատուները: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը խոստացավ, որ կարճ ժամանակում թերությունը կվերացվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր