Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Այսօր կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց Սարհատ Պետրոսյանին ազատել Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Հարցը չզեկուցվողների թվում էր:
Ըստ նախագծի՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սարհատ Պետրոսյանին ազատել Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: