211652_close_icon
views-count35848 դիտում article-date 11:17 01-11-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. 25–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 70–ամյա վարորդի Mazda-ին. Mazda-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Սևաբերդ գյուղի բնակիչ, 25-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 23 MN 023 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ, 70-ամյա Նորիկ Մ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mazda մակնիշի 36 CZ 203 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գագիկ Մ.-ն «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր