211652_close_icon
views-count2188 դիտում article-date 09:29 18-04-2026

Ավտովթար՝ Երևանում. թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ ապրիլի 17-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադ Դերձյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն էլ եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր