Վրաերթ` Գեղարքունիքի մարզում. Սևանի հիվանդանոցի մոտ, հետիոտնային անցման վրա 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի․ կա վիրավոր․ պարեկները հայտնաբերել են վարորդին և ավտոմեքենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում «Սևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել «Սևան» բժշկական կենտրոնին հարակից հետիոտնային անցման վրա, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանան Մ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ` գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ վրաերթը կատարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վոլոդիա Հ.-ն՝ իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով և հայտնաբերել են վարորդին ու ավտոմեքենան։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ներսիսյանը և Վարդան Հակոբյանը։
Պարեկները վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժնի պսահպանվող հատուկ տարածք։
Վրաերթի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։