Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Յուրա Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ
Արթուր Թոխատյանը և Նաիրա Վարդանյանը։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։