211652_close_icon
views-count2071 դիտում article-date 21:04 17-04-2026

Սարալանջից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհին տեղադրված մեծ թվով ԼԵԴ լույսեր մի քանի րոպե թարթելով միանալուց հետո մարեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին տարիներին հսկայական փոփոխություններ են կատարվել Երևանում արտաքին լուսավորության մեջ, ակնհայտ է։ Սակայն այդ ԼԵԴ լույսերը շահագործվում են շատ կարճ ժամանակահատված՝ անգամ շաբաթներ կամ ամիսներ։ Իսկ եթե ԼԵԴ լույսը որակյալ լինի, ապա այն գոնե 5 տարի կօգտագործվի, մինչդեռ կան փողոցներ, որտեղ ԼԵԴ լույսերը կարճ կյանք են ունենում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 17-ին, Սարալանջի փողոցից դեպի Ազատության պողոտա տանող հատվածում ԼԵԴ լույսերի մեծ մասը մի քանի րոպե թարթելով միանալուց հետո «հոգին փչեցին», ու նորից այդ փողոցը ընկղմվեց խավարի մեջ։

Այս պահին այդ վիճակն է։ Երևանի քաղաքապետարանը, հուսով ենք, շատ արագ կարձագանքի հրապարակմանը ու խոտանված ԼԵԴ լույսերը կփոխարինի նոր, ավելի լավ լամպերով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր