211652_close_icon
views-count19645 դիտում article-date 16:46 27-10-2019

Կրկի՞ն սպանվել է... Կադիրովը կասկածում է, որ ամերիկացիները սպանել են Աբու Բաքր ալ-Բաղդադիին

«Կրկի՞ն սպանված է»,-այսպես է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը իր կասկածը հայտնել՝ արձագանքելով Իսլամական պետության ղեկավարի սպանության մասին հերթական լուրերին։ Ինչպես հաղորդում է gazeta.ru կայքը, Telegram-պորտալում Կադիրովը գրել է. «Աբու Բաքր ալ-Բաղդադին կրկի՞ն սպանված է»։ Նրա խոսքով՝ ԻՊ ղեկավարի մահը, եթե դա իրականություն է, համարյա ոչինչ չի փոխում, քանի որ անհրաժեշտ է, Սիրիան ամբողջովին մաքրել ԻՊ ահաբեկիչներից։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138943/]հայտնել [/url]էինք, որ Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ալ-Բաղդադին սպանվել է Սիրիայի Իդլիբ նահանգում ամերիկյան զորքի իրականացրած օպերացիայի արդյունքում։ Ըստ հեռուստաալիքի՝ այդ մասին ակնարկել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Twitter-ում։

Նմանատիպ նյութեր