Իդլիբում սպանվել է «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին. Fox News
Սիրիայի Իդլիբ նահագում ԱՆ ուժայինների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Այդ մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, սակայն, որ ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։
Ըստ Fox News-ի ենթադրության՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «թեթև ակնարկել է այդ մասին» Twitter-ի իր էջում, երբ գրել է. «Շատ կարևոր բան է նոր տեղի ունեցել»։