211652_close_icon
views-count2044 դիտում article-date 15:43 12-10-2015

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է Անբար նահանգում իրաքյան ռազմաօդային ուժերի կողմից նրա ավտոշարասյունը ռմբակոծելու ժամանակ, հաղորդել է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդային հարվածի ժամանակ ոչնչացվել են ԻՊ առաջնորդի 3 տեղակալները՝ աշ-Շիշանին, աս-Սուրին Աբու Սայիդ ալ-Քարբուլին: Բացի նրանցից, սպանվել են ևս մի քանի ահաբեկիչներ: Իր հերթին Reuters գործակալությունը հայտնում է, որ ԻՊ առաջնորդը հարվածի պահին ավտոշարասյան մեջ չի եղել: Ավտոշարասյունը ուղևորվում էր սիրիական-իրաքյան սահմանից ոչ հեռու մի վայր, որտեղ պետք է տեղի ունենար ԻՊ հրամանատարների հետ հանդիպում:

Նմանատիպ նյութեր