Վիրավորվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավոր է: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, հաղորդում է Tass գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ իսլամիստ ահաբեկիչների առաջնորդը վիրավորվել է Էլ-Քաիմում Իրաքի ռազմաօդային ուժերի հարվածներից:
Իրաքի վարչապետը նշել է, որ ժամանակի մեծ մասը Աբու Բաքր ալ-Բաղդադին անցկացնում է Սիրիայում:
Այլ մանրամասներ նա չի ներկայացրել: