1703 դիտում
22:55 18-10-2019
ՏԿԵ նախարարը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նկատել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը առաջինը ճանաչած երկիրն է , որի հետ տարբեր ժամանակահատվածներում ձևավորված բարեկամական կապերը և պատմական զուգահեռները հնարավորություն են ընձեռում նոր որակ և բովանդակություն հաղորդելու առկա հարաբերություններին։
«Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության չբացահայտված ներուժ, որի իրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերը կարող են առարկայական դառնալ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով», -նշել է Սուրեն Պապիկյանը՝ դեսպանին ներկայացնելով ճանապարհային, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ՏԿԵ նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը։
Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն իր հերթին կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով և ներկայացրել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները։
ՏԿԵ նախարարը և Լիտվայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև նշված ոլորտներում տարբեր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպման և կանոնավոր երկխոսությունների անցկացման շուրջ։
Նմանատիպ նյութեր
1838 դիտում
23:32 08-11-2019
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
943 դիտում
20:20 28-03-2023
ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր
961 դիտում
19:17 29-11-2024
ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին
Այս բաժնից
2200 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1069 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»