211652_close_icon
views-count280 դիտում article-date 19:17 29-11-2024

ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։

 ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, այցելել Ախթալայի կամուրջ, քննարկել վերականգնման աշխատանքների ընթացքը։

Աշխատանքային այցի ընթացքում նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քարկոփ բնակավայրում պետական փոխհատուցմամբ վերանորոգվող բնակարաններ, բնակիչների հետ քննարկել ծրագրի հետ կապված մանրամասները։

Նմանատիպ նյութեր