211652_close_icon
views-count2175 դիտում article-date 21:59 17-10-2019

Մահացել է կոնգրեսական Էլայջա Քամինգսը, ով զբաղվում էր նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով

ԱՄՆ-ում մահացել է կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ վերահսկողության ու կառավարության բարեփոխումների հարցերով հանձնաժողովի նախագահ Էլայջա Քամինգսը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության անդամ, 68-ամյա Քամինգսը մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործը վարում են 3 հանձնաժողովներ, որոնցից մեկի նախագահը հանդիսանում էր Քամինգսը։

Նմանատիպ նյութեր