Սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը. Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձևը
Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ ընդունել են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձևը։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Բանաձևին կողմ են քվեարկել ներկայացուցիչների պալատի 232 անդամներ, դեմ՝ 196-ը։ Բանաձևին կողմ քվեարկածները դեմոկրատներ են։
Այժմ գործը կփոխանցվի Սենատին, որտեղ կկայանա քվեարկություն։ Որպեսզի նախագահին հեռացնեն պաշտոնից, հարկավոր կլինի ունենալ ձայների 2/3 մասը։
Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։