2518 դիտում
15:57 01-02-2020
Հայտնի է, թե երբ ԱՄՆ Սենատը նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկություն կանցկացնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկություն Սենատում կանցկացվի փետրվարի 3-ին։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Կոնգրեսում Հանրապետական կուսակցության անդամ Միչ Մաքքոննելլին։
Նշվում է, որ փետրվարի 3-ին սենատորները քվեարկելու են առաջ քաշված միանգամից 2 մեղադրական հոդվածների հիման վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում քաղաքական այս մեծ սկանդալն առաջ եկավ այն բանից հետո, երբ անանուն աղբյուրը հայտնեց Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ճնշում գործադրելու մասին, այն է՝ ստիպել ուկրաինական իշխանություններին հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ, այժմ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ։ Դրա դիմաց Թրամփը խոստացել էր ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։
Նմանատիպ նյութեր
2562 դիտում
21:59 17-10-2019
Մահացել է կոնգրեսական Էլայջա Քամինգսը, ով զբաղվում էր նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով
832 դիտում
15:48 11-04-2023
ԱԺ-ում գաղտնի քվեարկություն կանցկացնի նոր օմբուդսմենի ընտրության հարցով
2646 դիտում
22:17 31-10-2019
Սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը. Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձևը
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը