Կոնգրեսական Էլ Գրինը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել. The Hill
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ, Տեխաս նահանգը ներկայացնող Էլ Գրինը առաջիկայում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց կսկսի։ Այդ մասին հայտնում է The Hill-ը;
Թերթը նշում է, որ կոնգրեսականը մեղադրական եզրակացություն է պատրաստում, որը կլինի առաջին պաշտոնական քայլը՝ Կոնգրեսում նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելու համար։
Այդուհանդերձ, ըստ թերթի, կոնգրեսականի նախաձեռնությունը դժվար թե մեծ աջակցություն ստանա Կոնգրեսի մյուս անդամների կողմից։