211652_close_icon
views-count2835 դիտում article-date 22:06 16-10-2019

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 14:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Գյումրի քաղաքից արևմուտք ընկած հատվածում հրդեհի օջախներ է նկատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ջրամբարից դեպի անտառ տանող հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Ջաջուռ գյուղի 13 քաղաքացի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր