Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր
Նոյեմբերի 11-ին, ժամը 15:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի թիվ N զորամասի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար և Նորավան գյուղի 5 բնակիչ: