Լեռնանիստ գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Զոմա» կոչվող տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։03-ին, մարվել՝ 12։25-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։