211652_close_icon
views-count1470 դիտում article-date 20:08 04-10-2019

Փայտանյութով բարձված մեքենան տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից Պարզ լիճ տանող հատվածում ծառեր են հատում։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը Հաղարծին բնակավայրից բաժին բերման է ենթարկել Տավուշի մարզի 49-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրա «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր